Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Խաղաղության խաչմերուկը», Իրանի արձագանքն ու տարածաշրջանային զարգացումները․ «Alpha Persian»-ի 14-րդ թողարկման գլխավոր թեմաները

13 Հուլիսի 2026, 22:50

Միջազգային մեդիահարթակներում իր ներկայությունն ընդլայնող «Alpha News»-ը թողարկել է պարսկալեզու ալիքի հերթական՝ 14-րդ հաղորդումը: Տարածաշրջանի պարսկախոս լսարանի համար պատրաստված այս թողարկումն ամփոփում է վերջին օրերի ամենակարևոր քաղաքական, տնտեսական ու ռազմավարական իրադարձությունները։

Թողարկման կենտրոնական թեմաներից մեկը «Խաղաղության խաչմերուկ» (TRIPP) նախագծի շուրջ զարգացումներն են և հայ-իրանական հարաբերությունների համատեքստում առկա մտահոգությունների փարատումը: Հաղորդման ընթացքում ներկայացվել է տարածաշրջանային նոր իրողությունների և աշխարհաքաղաքական կենտրոնների արձագանքների մանրամասն վերլուծություն։

Իրանի մտահոգությունների հասցեագրում․ Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Խաղաղության խաչմերուկը» էապես կընդլայնի հայ-իրանական կապերը և հիմք կդառնա Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային միջանցքի համար։ Վարչապետը շեշտել է, որ Երևանը պատրաստ է թափանցիկ երկխոսության՝ Թեհրանի բոլոր հարցերին պատասխանելու համար:

Թեհրանի նախազգուշացումը. Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամալի Հադադ Ադելը կոչ է արել Երևանին չխաբվել ԱՄՆ խոստումներով և զգուշանալ արևմտյան ներկայությունից։ Նա ընդգծել է համատեղ ցամաքային ուղու պահպանման կարևորությունը, որը «Հյուսիս-Հարավ» նախագծի ավարտից հետո կապահովի Իրանի ելքը դեպի Սև ծով։

Արժեքային տեղաշարժեր. Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջաֆար Խաշեն ուշագրավ վերլուծություն է ներկայացրել Հայաստանում ընթացող ինքնության վերափոխումների մասին, որտեղ ազգային-պատմական բաղադրիչները (Ցեղասպանություն, Արցախ) աստիճանաբար փոխարինվում են առօրյա բարեկեցության ձգտմամբ։

Կապի սերտացում. Որպես գործնական համագործակցության քայլ՝ ազդարարվել է «Pars Air» ընկերության կողմից Շիրազ-Երևան-Շիրազ ուղիղ չվերթների մեկնարկի մասին, ինչը կխթանի զբոսաշրջությունն ու տնտեսական կապերը Իրանի հարավային շրջանների հետ։

Տասնչորսերորդ թողարկումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=VeDgj-m5j5Q